«Յուվենտուսի» և Իտալիայի հավաքականի նախկին պաշտպան Լեոնարդո Բոնուչին մեկնաբանել է թուրինյան ակումբում իր նախկին թիմակից, այժմ «Բարսելոնայում» հանդես եկող դարպասապահ Վոյցեխ Շչեսնիի վերջերս տված հարցազրույցի մասին։
Սեպտեմբերին Շչեսնին ասաց, որ Բոնուչին իրեն նյարդայնացրել է հանդերձարանում իր պահվածքով։
«Ես մոտ էի Մատեյս դե Լիխտի հետ, և մենք նույն ձևով էինք պատրաստվում հանդիպումներին։ Միևնույն ժամանակ Բոնուչին հանդերձարանում մեր հակապատկերն էր։ Նրա համար կարևոր էր թիմին եռանդ տալը, նա դա անում էր ամեն հանդիպման ժամանակ: Խաղերից մեկի ընդմիջման, հերթական ոգևորող ելույթի ժամանակ ես և դե Լիխտը իրար նայեցինք ու ասացինք օ, ոչ։ Մի օր մեզանից մեկը նույնիսկ ականջակալներ դրեց, որ չլսի նրան»,- ասել է Շչեսնին։
«Ես վիրավորված էի Շչեսնիի խոսքերից, նաև այն մտերմության պատճառով, որն ունեինք։ Ես ելույթ էի ունենում թիմի բարօրության համար։ Նա նշեց դե Լիխտին, բայց ես ու նա հիանալի հարաբերություններ ունեինք»,- ասել է Բոնուչին Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Լուկա Տոնիին տված հարցազրույցում։