Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերի ծառայություններով, հայտնում է TEAMtalk-ը։
Աղբյուրի համաձայն՝ «արքայական» ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը և ակումբի մարզական ղեկավարությունը գնահատում են Պալմերի և՛ ֆուտբոլային որակները, և՛ համաշխարհային մակարդակի խաղացող դառնալու նրա ներուժը: Նշվում է, որ «Ռեալում» ցանկանում են անգլիացու միջոցով սկիզբ դնել թիմը երիտասարդացնելու նոր ռազմավարությանը։
Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա խաղացողը «ազնավականների» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Պալմերի գործող պայմանագրի ժամկետը լոնդոնյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2033 թվականի հունիսի 30-ը։ Transfermarkt-ը խաղացողի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո: