Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հունվարյան տրանսֆերային պատուհանից առաջ նշել է երկու խաղացողի, որոնք այս ձմռանը չեն հեռանա «արքայական» ակումբից։
«Էնդրիկն ու Արդա Գյուլերը չեն հեռանա «Ռեալից», նրանք կմնան հունվարին։ Ես երիտասարդների նկատմամբ նախապաշարմունքներ չունեմ։ Իմ մարզչական կարիերայի ընթացքում ես հնարավորություն եմ տվել շատ երիտասարդ խաղացողների»,- ասել է Անչելոտին։
Նշենք, որ Գյուլերը ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինների» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Էնդրիկն իր հերթին մադրիդյան գրանդի կազմում անցկացրել է 14 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։