Շվեյցարիայի Լոզանում անցկացվել է ՄՕԿ –ի գործկոմի նիստը, որի ընթացքում անդրադարձ է եղել «Փարիզ — 2024» Օլիմպիական խաղերին:
«2024թ. օլիմպիական խաղերը ունեցել է ամենամեծ լսարանը: Աշխարհում շուրջ հինգ միլիարդ մարդ է հետևել Փարիզի համաշխարհային մարզահանդեսին: Միայն լրատվամիջոցների հարթակներում դիտվել է 28,7 միլիարդ ժամ կադր, այսինքն յուրաքանչյուր մարզասեր մրցումներին հետևել է միջինը 9 ժամ, ինչը 20%-ով ավելի է նախորդ խաղերի համեմատ:», — ասել է Բախը՝ վկայակոչելով ՄՕԿ-ի կազմկոմիտեի զեկույցները։
Մասնակից մարզիկների 95 տոկոսը նույնպես բարձր են գնահատել Փարիզի խաղերը՝ ելնելով իրենց փորձից: