«Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան պատմել է այն խորհուրդների մասին, որոնք ստացել է Մադրիդի «Ռեալի» գխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից մինչմրցաշրջանային նախապատրաստության շրջանում։
«Ես աշխատել եմ Անչելոտիի գլխավորությամբ, երբ դեռ խաղացող էի, ուստի գիտեմ, թե որքան լավն է նա: Միջմրցաշրջանում նա ինձ տակտիկական խորհուրդներ տվեց։ Մենք խաղում էինք պաշտպանական բարձր գծով, և նա ինձ ասաց, որ պետք է թողնենք այն»,- Մարեսկայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Էնցո Մարեսկան ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից առաջ գլխավորել է «Չելսին» և ակումբի հետ կնքել հինգ տարվա պայմանագիր՝ մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։ 15 խաղերի արդյունքներով «Չելսին» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։