Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ինտերը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ (3:1):
«Ներաձուրիի» կազմում գոլային փոխանցումների դուբլ գրանցեց Հենրիխ Մխիթարյանը, իսկ գոլերով աչքի ընկան Ֆեդերիկո Դիմարկոն, Նիկոլո Բարելան և Մարկուս Թյուրամը։ Մեկ անգամ էլ սեփական դարպասը գրավեց միլանյան թիմի իտալացի պաշտպան Մատեո Դարմիանը։
Այս հաղթանակից հետո «Ինտերը» վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի և բարձրացավ 3-րդ հորիզոնական։ «Պարման» 12-րդն է 15 միավորով։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․