«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկն արդեն որոշել է այն խաղացողների շրջանակը, որոնց վրա հույս չի դնում և պատրաստ է նրանց բաց թողնել այլ ակումբներ։ Այս մասին հայտնում է լրագրող Թոնի Խուանմարտին։
Աղբյուրի տեղեկություններով՝ գերմանացի մասնագետը հասկացրել է Անսու Ֆատիին և Էրիկ Գարսիային, որ նրանք մեծ խնդիրներ կունենան խաղաժամանակ ստանալու համար: Ուստի, եթե ձմեռային տրանսֆերային պատուհանում «Բարսելոնան» նրանց համար առաջարկներ ստանա, ապա ինքը՝ Ֆլիկը, չի խանգարի նրանց հեռանալուն։
Ավելի վաղ նշվում էր, որ Ֆատիի ծառայություններով հետաքրքրված է «Միլանը», իսկ Գարսիայի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում կատալոնական «Ժիրոնան»։