Հայտնի է դարձել Սուպերլիգայի անցկացման ֆորմատը, որի մեկնարկը նախատեսվում է 2025 կամ 2026 թվականի սեպտեմբերին։ Ներկայումս նախագծում մնացել են միայն «Ռեալը» և «Բարսելոնան»։
Մրցաշարը բաժանվելու է երեք դիվիզիոնների, որոնցից բարձրագույնը՝ «Աստղային» դիվիզիոնը, ներառելու է 16 թիմեր՝ հիմնականում թոփ-5 լիգաներից, ինչպես նաև Նիդեռլանդների և Պորտուգալիայի լավագույն ակումբները։
Երկրորդ («Ոսկե») դիվիզիոնում նույնպես կխաղան 16 թիմեր, իսկ երրորդ («Կապույտ») դիվիզիոնում կլինի 32 թիմ, որոնցից 20-ը ամեն տարի դուրս կմնան։
«Աստղային» դիվիզիոնում նախատեսվում է ստեղծել երկու խումբ՝ 8 թիմերով, որոնք կանցկացնեն 14 խաղ՝ երկու շրջանով։ Այնուհետև յուրաքանչյուր խմբից լավագույն 4 թիմերը կմրցեն քառորդ եզրափակչի երկու հանդիպումներով, հետո՝ կիսաեզրափակիչ, իսկ եզրափակիչը կլինի մեկ խաղով։ Չեմպիոնը կանցկացնի 19 խաղ, մինչդեռ ներկայիս Չեմպիոնների լիգայում այս թիվը 17 է։ Ներկա պահին քննարկվում է Սուպերլիգայի խաղերի թիվը նվազեցնելու հնարավորությունը՝ մինչև 17 կամ 18 հանդիպում։ Խաղերը կանցկացվեն շաբաթվա մեջ, իսկ ազգային առաջնությունները կշարունակեն անցկացվել հանգստյան օրերին։