Ավելի վաղ ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը «Ինտերի» հետ հանդիպման ժամանակ։ Կիսապաշտպանը համաձայնել է սարքի իմպլանտացիային, և առաջիկա օրերին նրան վիրահատության կենթարկվի։
Ներկայումս դժվար է ասել, թե երբ Էդուարդոն կվերադառնա խաղադաշտ։ Իտալիայի օրենքների համաձայն, դեֆիբրիլյատոր ունեցող անձինք կարող են զբաղվել միայն ոչ կոնտակտային սպորտաձևերով և չափավոր ծանրաբեռնվածությամբ, որպեսզի սարքը չվնասվի։
Հաղորդվում է, որ ՄՌՏ-ն հայտնաբերել է սպի ձախ փորոքում, ինչը կարող էր դառնալ նոպայի պատճառ։ Սպին կարող էր առաջանալ 2020 թվականին COVID-19-ի պատճառով զարգացած միոկարդիտի հետևանքով, սակայն կարող է լինել նաև այլ պատճառ։
Տարիների ընթացքում Բովեն բազմիցս սրտի ՄՌՏ է անցել՝ գտնվելով «Ռոմայում»։ Բոլոր հետազոտությունների արդյունքները եղել են բացասական։
Ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանում խաղալու թույլտվություն էր ստացել օգոստոսի 30-ին բժշկական հետազոտություն անցնելով, սակայն կրկնակի ստուգումներ չեն կատարվել։