«Մանչեսթեր Յունայթեդի» և Իռլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռոյ Քինը քննադատել է «կարմիր սատանաների» հարձակվող Մարկուս Ռեշֆորդին՝ «Արսենալի» հետ Անգլիայի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրի խաղում ցուցադրած խաղի համար։
«Կասեմ ձեզ, եթե չէիք նկատել, որ Ռեշֆորդը խաղադաշտում էր: Նրա խաղն ընդհանուր առմամբ ապշեցնում է։ Նայեք գլխով հարվածին, ինչ է դա: «Մանչեսթեր Յունայթեդն» ամեն դեպքում ոչնչի արժանի չէր այս հանդիպման արդյունքներով։ Նրանք ոչինչ էին»,- Քինի խոսքերն է մեջբերում Mirror բրիտանական առցանց հրատարակությունը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-«Արսենալ» հանդիպումը կայացել է նախօրեին՝ դեկտեմբերի 4-ին։ Հանդիպումն ավարտվել է «զինագործների» վստահ հաղթանակով՝ 2։0 հաշվով։ Այս պահին Լոնդոնի «Արսենալը» զբաղեցնում է երրորդ տեղը Անգլիայի առաջնության 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակում։ Թիմը 14 խաղում վաստակել է 28 միավոր։ «Մանչեսթեր Յունայթեդը» 19 միավորով 11-րդ տեղում է։