«Էվերտոնի» պաշտպան Էշլի Յանգը դարձել է Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության ամենատարեց ֆուտբոլիստը՝ ով տուգանային հարվածից գոլի հեղինակ է դարձել։
39-ամյա անգլիացին ԱՊԼ-ի 14-րդ տուրի «Վուլվերհեմփթոնի» հետ հանդիպման 10-րդ րոպեին տուգանային հարվածից գոլի հեղինակ է դարձել։ Յանգը բացեց հանդիպման հաշիվը:
Նախորդ ռեկորդակիրը եղել է «Վեսթ Հեմի» նախկին պաշտպան Ստյուարտ Փիրսը, ով 38 տարեկանում տուգանային հարվածից գոլի հեղինակ է դարձել 2000/01 մրցաշրջանում։
Յանգը «Էվերտոնում» հանդես է գալիս անցած ամառվանից։ Մինչ այս պաշտպանը հանդես է եկել նաև «Աստոն Վիլայում», «Ինտերում», «Մանչեսթեր Յունայթեդում» և «Ուոթֆորդում»: