«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է այն մասին, թե արդյոք անգլիական ակումբում անցկացրած ժամանակը լավագո՞ւյնն է իր կարիերայում։
«Ակնհայտ է, որ այն, որ անցել է ինը տարի, շատ բան է ասում։
«Բարսելոնան» առանձնահատուկ էր, որովհետև ես սկսել էի որպես գնդակ մատակարարող, իսկ հետո դարձա խաղացող և մարզիչ իմ սրտի ակումբում: Նրանք անհամեմատելի են շատ առումներով։ Եվ լինել այնպիսի հսկայի մարզիչ, ինչպիսին «Բավարիան» է՝ հաշվի առնելով ակումբի կառուցվածքը, քաղաքը և մտածելակերպը, թե որքան մրցունակ են նրանք բոլոր ոլորտներում, հիանալի է:
Սա կարևոր դաս էր ինձ համար։ Բայց եթե ես այստեղ աշխատեցի ինը տարի, դա այն պատճառով էր, որ այստեղ ես գտա կայունություն և շատ ու շատ այլ բաներ, որոնք օգնեցին ինձ լավ մարզիչ զգալ:
Բայց ո՞րն է իմ այսքան ժամանակ այստեղ լինելու հիմնական պատճառը: Այստեղ հիմար մարդիկ չկան, նրանք գիտեն, թե ինչու: Սա նրանից է, որ մենք շատ ենք հաղթում: Ահա թե ինչու են մարդիկ հավատում ինձ, քանի որ մենք հաղթում ենք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը։