Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հաջորդ տարի նոր խաղացող գնել ձախ պաշտպանի դիրքում։ Երկար ժամանակ լուրեր էին պտտվում, որ «արքայական» ակումբը աշխատում է Ալֆոնսո Դեյվիսի տեղափոխության վրա: Սակայն, ինչպես հաղորդում է TodoFichajes-ը, կանադացին այժմ շատ մոտ է «Բավարիայի» հետ պայմանագրի ժամկետը երկարաձգելուն։
Աղբյուրի համաձայն՝ «սերուցքայինների» ընտրությունը կանգ է առել «Միլանի» պաշտպան Տեո Էրնանդեսի վրա։ Ֆրանսիացին արդեն մի քանի անգամ հետաձգել է նոր պայմանագրի շուրջ բանակցությունները իտալական ակումբի հետ։ Սա կարող է կապված լինել «Սանտիագո Բեռնաբեու» վերադառնալու հնարավորությամբ։
Նշվում է, որ «Ռեալն» արդեն կապ է հաստատել «Միլանի» հետ։ «Ռոսոներիները» խաղացողի համար պահանջել են 60 միլիոն եվրո, սակայն բանակցությունները հետաձգվել են մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։