«Մանչեսթեր Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրին, որը շարունակում է ապաքինվել ծնկի խաչաձև կապանների վնասվածքից, նշել է այն խաղացողին ում կցանկանար հրավիրել մանչեսթերյան ակումբ։
«Ես անկասկած «Մանչեսթեր Սիթի» կբերեի Նիկո Ուիլյամսին: Ցանկանում եմ, որ նա զգա Մանչեսթերի ցուրտը, չնայած այն կարծես Բիլբաոն լինի»,- իսպանացու խոսքերն է մեջբերում AS-ը։
Նշենք, որ 22-ամյա խաղացողը ընթացիկ մրցաշրջանում «Ատլետիկի» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։