«Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերին բարձր է գնահատում «Ատալանտայի» հեռանկարներն այս մրցաշրջանում:
Հռոմեացիները Ա Սերիայի 14-րդ տուրի տնային խաղում պարտվել են Բերգամոյի թիմին:
«Մենք բոլորս շատ հպարտ ենք «Ատալանտայով»՝ դիտելով նրանց ելույթները Եվրոպայում: Այդ թիմն ունի այն ամենը, ինչ անհրաժեշտ է Սկուդետոյի համար պայքարելու համար:
Չեմ ցանկանում ճնշում գործադրել Գասպերինիի վրա, բայց «Ատալանտան» պատրաստ է մարտահրավեր նետել մյուս թիմերին. նրանք չեմպիոնության գլխավոր հավակնորդներից են»,- ասել է Ռանիերին Sky Sport-ին տված հարցազրույցում: