«Նոայի» և Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնեն Չանչարևիչը Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 մրցաշրջանի Լիգայի փուլի 4-րդ տուրից հետո ամենաշատ սեյվեր արած դարպասապահն է (23 սեյվ):
Այս մասին գրառում է կատարվել Կոնֆերենցիաների լիգայի Instagram-ի էջում:
Լավագույն հնգյակում տեղ են գտել նաև չեխական «Մլադա Բոլեսլավի» դարպասապահ Մատուս Տրմալը (21 սեյվ), «Չելսիի» դարպասապահ Ֆիլիպ Յորգենսենը, «Նյու Սենթսի» դարպասապահ Քոնոր Ռոբերտսը (երկուսն էլ՝ 20 սեյվ) ու շվեյցարական «Լուգանոյի» դարպասապահ Ամիր Սաիպին (19 սեյվ)։
Չանչարևիչը «Նոայի» կազմում Կոնֆերենցիաների լիգայի 10 հանդիպման է մասնակցել, որոնցում նա նաև 1 գոլ է խփել: Ռուի Մոտայի թիմը պայքարը սկսել է որակավորման առաջին փուլից:
View this post on Instagram