Լեոնել Պոնտեսը՝ «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի առաջին մարզիչը, կարծիք է հայտնել այն մասին, որ կորոնավիրուսով պայմանավորված դադարն Իտալիայի առաջնությունում կարող է օգտակար լիներ պորտուգալացի հարձակվողի համար.
«Այս դադարը, հատկապես նրա տարիքում, Կրիշտիանուին կօգնի վերալիցքավորել մարտկոցները, պահպանել մարզական քաղցն ու խաղալու ցանկությունը: Ռոնալդուի մեջ ամենազարմանալին այն չէ, որ նա դեռ հիանալի ֆուտբոլիստ է 35 տարեկան հասակում, այլ նրա կայունությունը:
Նա մի քանի տարի շարունակ խաղում է ամենաբարձր մակարդակում՝ փոխելով երկրներ, թիմեր և նույնիսկ դիրքեր: Սա իսկապես ապշեցնում է»,- Պոնտեսի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը:
Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն Ա Սերիայի 22 խաղի է մասնակցել՝ դառնալով 21 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Մնացած մրցաշարերում 35-ամյա ֆուտբոլիստն իր ակտիվում 4 գոլ և 1 գոլային փոխանցում է գրանցել անցկացրած 10 խաղում: