Մադրիդի «Ռեալի» բելգիացի դարպասապահ Տիբո Կուրտուան խոսել է մադրիդցիների ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի մասին և նրան համեմատել կետչուպի շշի հետ։
«Կիլիան Մբապեն հսկայական որակներ ունեցող խաղացող է։ Նա նման է կետչուպի շշի։ Սկզբում սեղմում ես, բայց դուրս չի գալիս, հետո ամեն ինչ միանգամից է դուրս գալիս։ Կարծում եմ, որ դա հենց այն է, ինչ կկատարվի նրա հետ»,- Կուրտուայի խոսքերը մեջբերել է Madrid Universal-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա խաղացողը «սերուցքայինների» կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։