Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հարկադրված փոխարինումը։
Անգլիացին փոխարինվել է Լա լիգայի 15-րդ տուրի «Խետաֆեի» դեմ խաղում (2:0) ընդմիջմանը` տեղը զիջելով Արդա Գյուլերին։
Ինչպես պարզվել է, կիսապաշտպանը հարված է ստացել, ինչի պատճառով չի կարողացել շարունակել խաղը։ Սակայն, ըստ «սերուցքայինների» գլխավոր մարզչի, խաղացողի հետ ոչ մի լուրջ բան տեղի չի ունեցել:
«Բելինգհեմը պարանոցի հետ կապված խնդիրներ ունի։ Կարծում եմ՝ նա մի քանի օրից կվերադառնա իր սովորական կյանքին»,- ասել է Անչելոտին հետխաղյա մամուլի ասուլիսում:
Հիշեցնեն, որ 30-րդ րոպեին Ջուդը գոլ խփեց «Խետաֆեի» դարպասը՝ իրացնելով 11 մետրանոցը։ Հյուրերի դեմ երկրորդ գոլի հեղինակը Կիլիան Մբապեն էր։