Ա Սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը, որն ընդհատվել էր Էդուարդո Բովեի գիտակցության կորստի պատճառով, այսօր չի վերսկսվի և կանցկացվի այլ ժամկետում։ Այս մասին հայտնում է Sky Sport Italia-ն։
Ա Սերիայի 14-րդ տուրի «Ֆիորենտինա»-«Ինտեր» հանդիպումը տանտերերի ֆուտբոլիստ Էդուարդո Բովեի գիտակցության կորստի պատճառով դադարեցվել է։
Հանդիպումը մեկնարկել էր 21։00-ին։
16-րդ րոպեին «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Էդուարդո Բովեն ընկել է խոտածածկին, ինչից հետո երկու թիմերի բժիշկները դուրս են եկել խաղադաշտ և սկսել բուժօգնություն ցուցաբերել։
Դրանից հետո Բովեին պատգարակով տեղափոխեցին շտապօգնության մեքենա, իսկ գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներին ուղարկեց հանդերձարան:
Իտալական Sky-ի թղթակից Մատեո Բարցագին հայտնել է, որ Բովեն արդեն գիտակցության է եկել։