«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը կարող է Մառախլապատ Ալբիոնից տեղափոխվել ԱՄՆ։
Ինչպես հայտնում է Caught Offside-ը, եգիպտոսցի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ինտեր Մայամին»:
Ամերիկյան ակումբի ղեկավարությունը պատրաստվում են հարձակվողին շահավետ ֆինանսական առաջարկ անել, եթե նա որոշի հեռանալ մերսիսայդցիների կազմից 2024/2025 մրցաշրջանի ավարտին։
Սալահի ծառայություններով հետաքրքրված են նաև Սաուդյան Արաբիայի առաջնության ակումբները, ՊՍԺ-ն և Միլանի «Ինտերը»:
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամիի» գույները պաշտպանում է արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։