Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուս Ժունիորի շրջապատը իսպանական Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասի մեղադրանքներն այն մասին, որ բրազիլացի ֆուտբոլիստը դիտել է Չեմպիոնների լիգայի՝ «Լիվերպուլի» դեմ վերջին հանդիպման (2:0) տեսահենային հեռարձակումը (այսպես կոչված «պիրատային»), համարում է անհիմն: Այս մասին հաղորդում է RMC Sport-ը՝ հղում կատարելով Relevo-ին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Արքայական ակումբի հարձակվողի շրջապատը նշում է, որ նա դիտել է խաղի օրինական հեռարձակում։
Հիշեցնենք, որ Վինիսիուսը տանից է հետևել «Լիվերպուլի» հետ խաղին, քանի որ այժմ ապաքինվում է վնասվածքից։ Ֆուտբոլիստը սոցցանցերում հրապարակել է էկրանի լուսանկարը, որով հետևել է խաղին։ Սրանից հետո լրատվամիջոցներում տեղեկություն հայտնվեց, որ Տեբասը բողոք է ուղարկել Մադրիդի «Ռեալին»՝ Վինիսիուսին մեղադրելով հանդիպման տեսահենային հեռարձակումը դիտելու մեջ։