Իսպանական Լա լիգայի 15-րդ տուրի խաղում «Ատլետիկոն» հյուրընկալվելիս հաղթեց «Վալյադոլիդին» 5-0 հաշվով:
Գոլերի հեղինակներ դարձան Կլեման Լանգլեն, Խուլիան Ալվարեսը, Ռոդրիգո դե Պոլը, Անտուան Գրիզմանը և Ալեքսանդր Սորլոտը։
Դիեգո Սիմեոնեի թիմը 4-րդ անընդմեջ հաղթանակը տարավ Լա Լիգայում։ Մադրիդցիները վաստակեցին 32 միավոր և բարձրացան առաջնության երկրորդ տեղ։ «Բարսելոնան» 34 միավորով առաջատարն է։ Մադրիդի «Ռեալն» ունի 30 միավոր և երկու խաղ պակաս:
«Վալյադոլիդը» 9 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը։