ԱՄՆ-ի ռեգբիի ֆեդերացիան ստիպված է եղել ճանաչել սնանկությունը կորոնավիրուսի համաճարակի պատճառով: Այդ մասին հաղորդվել է կազմակերպության պաշտոնական կայքում:
«Իրավաբանական խորհրդատուների հետ մանրամասն խորհրդակցություններից հետո, Տնօրենների խորհուրդը և Կոնգրեսը քվեարկեցին, որ բարդ և անհաղթահարելի ֆինանսական խոչընդոտների արդյունքում պաշտոնապես հայտարարվի սնանկության մասին:
Ընթացիկ կասեցումը, որն առաջացել է COVID-19- ի շարունակական համաճարակի պատճառով, արագացրել է միության առջև ծառացած գոյություն ունեցող ֆինանսական խնդիրները, և այժմ վերակազմավորման գործընթացը խթանվելու է Ռեգբիի համաշխարհային խորհրդի օգնությամբ:
ԱՄՆ ռեգբիի խորհուրդը և Կոնգրեսը համակարծիք են, որ այս բացառիկ հանգամանքներում լավագույն որոշումը սնանկ ճանաչվելն է: Սա լավագույն հարթակն է խնդիրների արագ և արդյունավետ լուծման և ապագա կայունության համար հիմք ստեղծելու համար», — ասվում է զեկույցում: