Մոսկվայի ԲԿՄԱ-ն Ռուսաստանի առաջնության 17-րդ տուրի խաղում ոչ-ոքի խաղաց «Ռուբինի» հետ:
Հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով։
Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն։
ԲԿՄԱ-ն 28 միավորով պահպանում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը: «Ռուբինը» վաստակել է 23 միավոր և 7-րդն է: