ՊՍԺ-ի իտալացի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման կարող է հեռանալ ակումբից այս մրցաշրջանից հետո, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 25-ամյա դարպասապահին չի բավարարում խաղաժամանակը փարիզյան ակումբում։
Դոնարումայի ծառայություններով հետաքրքրված ակումբների թվում են «Ինտերը», «Մանչեսթեր Սիթին», «Լիվերպուլը» և «Բավարիան»:
Transfermarkt-ի ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: