Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն ունի անձեռնմխելի խաղացողի կարգավիճակ իտալացի մարզիչ Կառլո Անչելոտիի թիմում: Այս մասին հայտնում է Marca-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ ուրուգվայցի ֆուտբոլիստն ավելի մեծ նշանակություն ունի Անչելոտիի համար, քան թիմի ցանկացած այլ աստղ: 65-ամյա մասնագետի կարծիքով ներկայիս «Ռեալը»՝ «Ֆեդեն և ևս 10 հոգի են, անկախ նրանից, թե, որ դիրքում է խաղում ուրուգվայցին»։
Նշվում է, որ Անչելոտին բարձր է գնահատում Վալվերդեին՝ նրա տարբեր դիրքերում խաղալու ունակության, լավ ֆիզիկական պատրաստվածության, ինչպես նաև հանդերձարանում դրսևորած առաջնորդական հատկանիշների համար: