Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Գարեթ Բեյլը TNT Sports-ի հետ զրույցում մի քանի կանխատեսում է արել ընթացիկ մրցաշրջանի վերաբերյալ։ Ուելսցին կանխատեսել է Չեմպիոնների լիգայի, Լա լիգայի, Պրեմիեր լիգայի ապագա հաղթողներին, ինչպես նաև «Ոսկե գնդակի» դափնեկրին։
Բեյլի կարծիքով, 2025 թվականի «Ոսկե գնդակը» կնվաճի Կիլիան Մբապեն, որը այնքան էլ հաջող չի սկսել ընթացիկ մրցաշրջանը։ Ուելսցու մյուս կանխատեսումները հետևյալն են.
Չեմպիոնների լիգայի հաղթող — «Ռեալ Մադրիդ»
Պրեմիեր լիգայի չեմպիոն — «Լիվերպուլ»
«Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր — Հարի Քեյն
Պրեմիեր լիգայի «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր — Էրլինգ Հոլանդ
Լա լիգայի չեմպիոն — «Ռեալ Մադրիդ»
Լա Լիգայի «Ոսկե խաղակոշիկ» — Ռոբերտ Լևանդովսկի
Հիշեցնենք՝ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ավելի վաղ նշել էր, որ մրցաշրջանի ավարտին Մադրիդի «Ռեալը» լինելու է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։