«Պարի Սեն Ժերմենի» դարպասապահ Ջանլուիջի Դոննարուման դժգոհ է ֆրանսիական ակումբում իր դիրքից։
Ինչպես հայտնում է L’Équipe-ը, Դոննարումման ծայրահեղ դժգոհ է եղել իսպանացի մարզիչ Լուիս Էնրիկեի՝ Չեմպիոնների լիգայի` Մյունխենի «Բավարիայի» հետ վերջին խաղում իրեն պահեստայինների նստարանին թողնելու որոշումից: 25-ամյա դարպասապահին անհանգստացնում է թիմում իր կարգավիճակը: Նշվում է, որ Էնրիկեն վստահ չէ իտալացու ուժերի վրա, ուստի նրան չի տեսնում որպես հիմնական խաղացող։
Դոննարումայի ներկայիս աշխատանքային պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 40 միլիոն եվրո: