ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 4-րդ տուրում «Նոան» Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ընդունում է Ռեյկյավիկի «Վիկինգուրին»։
Առաջին խաղակեսն ավարտված է։ Ընդհանուր առմամբ, առաջին խաղակեսում կողմերը մեկական լուրջ դրվագ են ունեցել՝ գոլ խփելու համար։
Կողմերը դարպասին 5 հարված են կատարել։ Գնդակի տիրումը 50/50 է։
Փոխանցումների ճշգրտությունը՝ 84/79 % հարաբերակցությամբ։