«Լիվերպուլը» շարունակում է անդրադառնալ մի շարք խնդիրների, որոնք առաջացել են կորոնավիրուսi պանդեմիայի ազդեցությունից:
«Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է իր աշխատակիցների մի մասին ուղարկել արձակուրդ: Ակումբը հաստատել է, որ այդ աշխատակիցներին կվճարվի աշխատավարձի 100%-ը, որպեսզի նրանցից ոչ մեկը ֆինանսական պակասի մեջ չմնա:
Անցած ամիս ակումբը նաև հաստատել է, որ խաղային և ոչ խաղային օրերին վճարելու է իր աշխատակազմի աշխատավարձերը, մինչ Պրեմիեր լիգայի ավարտը: