Այս շաբաթ կայացան Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրի հանդիպումները։
Այս պահի դրությամբ մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը Ռոբերտ Լևանդովսկին է «Բարսելոնայից», ով իր ակտիվում ունի 7 գոլ։
5 ֆուտբոլիստ 5-ական գոլով հաջորդում են լեհ ֆուտբոլիստին այս ցանկում
Վիկտոր Դյոկերեշ․ «Սպորտինգ»
Հարի Քեյն․ «Բավարիա»
Ռաֆինյա․ «Բարսելոնա»
Էրլինգ Հոլանդ․ «Մանչեսթեր Սիթի»
Ֆլորիան Վիրց․ «Բայեր»
Գոլային փոխանցումների քանակով լավագույններն են Մոհամեդ Սալահը (Լիվերպուլ), Իգոր Պայշաոն (Ֆեյենորդ) և Դե Կետելարեն (Ատալանտա)՝ 4 փոխանցում։
Գոլ+գոլային փոխանցում համակարգով լավագույններն են Ռաֆինյան «Բարսելոնայից»՝ 5 խփած գոլից բացի նա նաև ունի երկու փոխանցում իր ակտիվում, և Ռոբերտ Լևանդովսկին «Բարսելոնայից»՝ 7 գոլ։