Ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ։
Այս մասին հայտնում է ամերիկյան ակումբի մամուլի ծառայությունը։
37-ամյա ֆուտբոլիստի նոր պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ավարտը։
Հիշեցնենք, որ Սուարեսը «Ինտեր Մայամիին» է միացել այս տարվա սկզբին: Թիմի կազմում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման, դարձել 25 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։