Անգլիայի հավաքականի նախկին մարզիչ Գարեթ Սաութգեյթը չի բացառում, որ կարող է ընդհանրապես թողնել ֆուտբոլը և իր գործունեությունը նվիրել այլ բանի։
Հիշեցնենք, որ Սաութգեյթը լքել է Անգլիայի հավաքականի մարզչի պաշտոնը Եվրոպայի վերջին առաջնությունից հետո, որում բրիտանացիները եզրափակիչում պարտվեցին իսպանացիներին։
«Ես պատասխանատվության և հպարտության անհավանական զգացում էի զգում, երբ հնչում էր Անգլիայի օրհներգը: Դա իսկապես անսովոր շրջան էր իմ կյանքում, և ինձ համար դժվար կլինի կրկնել այն ֆուտբոլում։ Իսկապես դժվար:
Որովհետև դժվար է պատկերացնել ավելի պատասխանատու դեր ֆուտբոլում: Այս պատճառով է, որ մտածում եմ կարիերաս նվիրվել այլ ոլորտի, որտեղ, հնարավոր է, ես նույնպես կարողանամ ինչ-որ նշանակալի բանի հասնել»,- գրել է Սաութգեյթն իր սոցցանցերից մեկում։