«Գանգվոնի» վինգեր Յան Հյուկ Մինը, ով ձմռանը կմիանա «Տոտենհեմին», խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին։
«Տոտենհեմում» շատ են վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստները։ Ես նույնպես վնասվածքի վտանգի տակ եմ՝ երկար մրցաշրջանից հետո։ Նրանք ինձ խնդրեցին գալ և վերականգնվել։
Ես թիմին միանալու եմ մրցաշրջանի ընթացքում, ուստի իմ գլխավոր նպատակը մարզավիճակս վերականգնել է: Ես նաև սովորում եմ անգլերեն, և դեռ չեմ խոսել Սոն Հին Մինի հետ, բայց ես պետք է նրան շատ հարցեր տամ: Ես նաև նախատեսում եմ խորհուրդներ խնդրել Անգլիայում կյանքին հարմարվելու վերաբերյալ:
Իմ առաջին նպատակը Պրեմիեր լիգայում երկար մնալն է։ Ես կամաչեի ինքս ինձանից, եթե արագ վերադառնայի K-Լիգա։ Ես ծրագրում եմ հնարավորինս բարելավել իմ մարզավիճակը և քրտնաջան աշխատել՝ նոր թիմին հարմարվելու համար»,- մեջբերում է ֆուտբոլիստին Football London-ը: