Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրում Պրահայի «Սպարտան» սեփական հարկի տակ ընդունեց Մադրիդի «Ատլետիկոյին»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի ջախջախիչ հաղթանակով։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը 6 անպատասխան գնդակ ուղարկեց տանտերերի դարպասը։
Դուբլ ձևակերպեցին Խուլիան Ալվարեսն ու Անխել Կորեան։ Մեկական անգամ աչքի ընկան Անտուան Գրիզմանն ու Մարկոս Լյորենտեն։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև