Մադրիդի «Ռեալը» մերժել է թիմի թուրք հարձակողական ոճի կիսապաշտպան Արդա Գյուլերին վարձակալությամբ հանձնելու վերաբերյալ ստացված երկու առաջարկ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցի Ռոմանոն։
Իտալացի ինսայդերը չի նշել այն ակումբների նունները, որոնք ցանկացել էին վարձակալել «սերուցքայինների» 19-ամյա խաղացողին։ Ավելի վաղ նշվում էր, որ մադրիդյան գրանդը դեմ չէ Գյուլերին վարձավճարով այլ ակումբ ուղարկելուն։
Երիտասարդ խաղացողը մինչ այս «Ռեալի» կազմում մասնակցել է 25 հանդիպման՝ դառնալով 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։