Լևեկուզենի «Բայերի» գերմանացի կիսապաշտպան Ֆլորիան վիրցը համարվում է Մյունխենի «Բավարիայի» գլխավոր տրանսֆերային թիրախ, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մյունխենցիները պատրաստ են «Բայերի» կիսապաշտպանի համար առաջարկել ավելի քան 100 միլիոն եվրո։ նշվում է, ոչ «Բավարիան» պատրաստ է բաժանվել մի քանի խաղացողներից Վիրցի տեղափոխությունը կազմակերպելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա խաղացողը «դեղագործների» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։