Չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 27-ին, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» արտագնա հանդիպում կանցկացնի «Լիվերպուլի» դեմ։
Այսօր՝ նոյեմբերի 25-ին «արքայական» ակումբը հրապարակեց թիմի հայտացուցակը, որում ներառված էր նաև Լուկաս Վասկեսը, որը մկանային վնասվածք էր ստացել Լա լիգայի 13-րդ տուրի «Օսասունայի» դեմ խաղում (4:0)։
Սկզբում ենթադրվում էր, որ Վասկեսը բաց կթողնի մոտ մեկ ամիս, սակայն նրա ապաքինումը սպասվածից ավելի արագ է ընթացել։
Չեմպիոնների լիգայի մեկնարկային 4 տուրերում Կարլո Անչելոտիի թիմը վաստակել է ընդամենը 6 միավոր։
Մադրիդի «Ռեալի» հայտացուցակը «Լիվերպուլի» դեմ խաղում` ստորև