The Sun պարբերականի հաղորդմամբ՝ «Ալ-Նասրի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հայց է ստացել կոսմետոլոգ Ռոշան Ռավենդրանից։ Բժիշկը պնդում է, որ աստղային ֆուտբոլիստն իրեն 40 հազար ֆունտ չի վճարել տարբեր ծառայություններ մատուցելու համար:
Ռավինդրանի հայտարարության մեջ ասվում է, որ նա ծառայություններ է մատուցել Ռոնալդուին և նրա ընտանիքի անդամներին, երբ նա հանդես է եկել «Մանչեսթեր Յունայթեդում» 2021-2022 թվականներին: և դրանց դիմաց վճար չի ստացել: Բժիշկը մասնագիտացած է մաշկի խնամքի, հոնքերի բարձրացման, բոտոքսի և ֆիլերների մեջ:
Նշվում է, որ Ռոնալդուն դեռևս չի արձագանքել բժշկի իր դեմ ուղղված մեղադրանքներին։ Ընթացիկ մրցաշրջանում 39-ամյա ռմբարկուն արաբական ակումբի կազմում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 11 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։