Իտալական «Միլանի» պաշտպան Ալեսիո Ռոմանյոլին պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը ակումբի հետ: Այս մասին տեղեկացնում է calciomercato-ն: 25-ամյա իտալացու ներկայիս պայմանագիրը միլանյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում այն մասին, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Հռոմի «Լացիոն»: