Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է 26-ամյա ուրուգվայցի կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեի խաղի մասին Իսպանիայի Պրիմերայի 14-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում, որն ավարտվել է մադրիդցիների ջախջախիչ հաղթանակով (3:0):
«Վալվերդեն հիանալի է հանդես գալիս եզրային պաշտպանի դիրքում. նա խաղադաշտում կարող է հանդես գալ բազմաթիվ դիրքերում, իսկ իմ խնդիրն է ընտրել լավագույնը նրա համար»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Ռեալի» աջ պաշտպաններից երկուսը՝ Դանիել Կարվախալն ու Լուկաս Վասկեսը, վնասվածքներ էին ստացել, ուստի Անչելոտին որոշել է այս դիրքում փորձել ուրուգվայցուն։ 13 խաղերի արդյունքներով Մադրիդի «Ռեալը» զբաղեցնում է Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը։