«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին կարող է հեռանալ կատալոնական ակումբից և կարիերան շարունակել Իտալիայում։
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն, ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Միլան»: Նշվում է, որ Ֆատին կարող է ընդգրկվել պորտուգալացի հարձակվող Ռաֆայել Լեաուի փոխանակման գործարքում։
Հիշեցնենք, որ Ֆատիի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Այս մրցաշրջանում խաղացողը կատալոնացիների կազմում անցկացրել է յոթ հանդիպում, որոնցում արդյունավետ չի եղել։ Transfermarkt պորտալի համաձայն՝ հարձակվողի արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:
«Բարսելոնան» Իսպանիայի Պրիմերայի մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականում է, թիմը 14 տուրի արդյունքներով ունի 34 միավոր։