Կարլո Անչելոտին գոհ է «Լեգանեսի» նկատմամբ տոնած հաղթանակից․ մադրիդյան թիմը հաղթել է 3-0 հաշվով․
«Մենք փոխեցինք հարձակվողների դիրքը, Մբապեն լավ հանդես եկավ եզրում, իսկ Վինիսիուսը՝ կենտրոնում։
Սեբալյոսը կարևոր դեր խաղաց։ Ասենսիոն ինձ զարմացրեց այն առումով, որ նա խաղում է հասուն ֆուտբոլիստի պես և միշտ լավ դիրք է ընտրում։
Սա նշանակում է, որ երիտասարդական թիմը լավ է աշխատել նրա հետ»,- ասել է Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը, ում խոսքերն է մեջբերում Marca-ն։