«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, նախքան նոյեմբերի 21-ին պայմանագիրը երկու տարով երկարաձգելը, հավաստիացումներ է ստացել, որ ակումբը կհաղթի Անգլիայի Պրեմիեր լիգայի դեմ դատական գործընթացում, որը «քաղաքայիններին» մեղադրում է առաջնության ֆինանսական կանոնները խախտելու մեջ: Այս մասին հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի համաձայն՝ ակումբը կարծում է, որ Գվարդիոլայի նոր համաձայնագիրը համոզիչ ապացույց է այն բանի, որ «Մանչեսթեր Սիթին» վստահ է Պրեմիեր լիգայի հետ վեճում հաղթելու հարցում:
Հիշեցնենք, որ իսպանացի մասնագետն ավելի վաղ հայտարարել էր, որ կմնա «Սիթիի» ճամբարում, եթե նույնիսկ նրանք հեռացվեն Անգլիայի Պրեմիեր լիգայից։ Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։