Մադրիդի «Ռեալի» մարզական տնօրեն Սանտյագո Սոլարիին զգուշացվել է, որ Իսպանիայի Պրիմերայի 13-րդ տուրի՝ նոյեմբերի 9-ին կայացած խաղում «Օսասունային» (4:0) պարտվելու դեպքում «Ռեալի» գլխավոր մարզչի պաշտոնում նա կփոխարինի Կառլո Անչելոտիին։ Այս մասին հայտնում է Relevo-ն։
Աղբյուրի համաձայն՝ ինքը՝ Սոլարին, ցանկություն չունի դառնալ Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչը, սակայն նա «գիտի, որ իր գործառույթներից մեկն է ակումբին օգնելն այն ամենով, ինչ անհրաժեշտ է»։ Ընդգծվում է, որ այս պահին մադրիդյան ակումբում հանդարտվել են Անչելոտիի հնարավոր պաշտոնանկության մասին խոսակցությունները։
Հիշեցնենք, որ արգենտինացին Մադրիդի «Ռեալը» մարզել է 2018-ից 2019 թվականներին։