«Ռոստովի» կիսապաշտպան Խորեն Բայրամյանը Legalbet-ի հետ զրույցում պատմել է իր ֆուտբոլային նախանշանների մասին։
«Իհարկե, ես չեմ հավատում աստղաբանությանը, տառոլոգիային և նման բաների։ Բայց ընդհանուր առմամբ նորմալ է, որ նույնիսկ ֆուտբոլային հանրույթում փորձում են սրանով ինչ-որ հետաքրքիր բաներ անել։ Դա նորմալ է։
Ունե՞մ արդյոք որևէ նախանշաններ։ Այո՛, ես հավատացյալ մարդ եմ։ Ֆուտբոլիստները հիմնականում շատ սնահավատ են։ Օրինակ՝ ես միշտ խաղադաշտ եմ դուրս գալիս աջ ոտքով, բայց չեմ կարծում, որ դա ինչ-որ բան է որոշում (ծիծաղում է)», – ասել է Բայրամյանը Legalbet-ի թղթակից Ալեքսանդր Բիկովին։
Խորեն Բայրամյանը հանդես է գալիս «Ռոստովի» կազմում 2010 թվականից։ Դեղին-կապույտների կազմում կիսապաշտպանն անցկացրել է 227 հանդիպում, խփել 11 գնդակ և կատարել 20 գոլային փոխանցում։ Ընթացիկ մրցաշրջանում 32-ամյա կիսապաշտպանի հաշվին կա 17 խաղ և երկու գոլային փոխանցում։ Բայրամյանի պայմանագիրը «Ռոստովի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հուլիսը։