Իտալիայի առաջնության 13-րդ տուրում «Ատալանտան» արտագնա խաղում հաղթեց «Պարմային» 3:1 հաշվով։
Հյուրերի կազմում գոլերի հեղինակ դարձան Մատեո Ռետեգին, Էդերսոնը և Ադեմոլա Լուկմանը։ Տանտերերը պատասխանեցին Մատտե Կանսելիերիի խփած գոլով։
«Ատալանտան» հաղթական շարքը հասցրեց 7-ի՝ 28 միավորով գլխավորելով մրցաշարային աղյուսակը։ «Պարման» 12 միավորով 13-րդ տեղում է։