«Ինտերն» ու «Ֆիորենտինան» հետաքրքրված են «Մոնցայի» և Իտալիայի հավաքականի հարձակվողական կիսապաշտպան Դանիելե Մալդինիի ձեռքբերմամբ:
23-ամյա ֆուտբոլիստի հրաժարագինը իտալական ակումբների համար կազմում է 12 միլիոն եվրո:
Corriere dello Sport թերթի հաղորդմամբ՝ Մալդինին վերջերս դարձել է «Ինտերի» հնարավոր տրանսֆերային թիրախը:
«Միլանի» նախկին ֆուտբոլիստը եղել է «Սկուադրա Աձուրայի» կազմում միջազգային դադարի ընթացքում: Նա խաղադաշտ դուրս չի եկել Բելգիայի դեմ Ազգերի լիգայի հաղթանակի ժամանակ, սակայն փոխարինման է դուրս եկել Ֆրանսիայի դեմ խաղում:
Հիշեցնենք՝ Դանիելե Մալդինին «Միլանի» լեգենդար ֆուտբոլիստ, ավագ Պաոլո Մալդինիի որդին է: Այսպիսով, Մալդինիների երրորդ սերունդն է, որ հանդես է եկել «ռոսսոներիների» կազմում։