Իտալացի նախկին ֆուտբոլիստ Անտոնիո Կասանոն խոսել է «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի խաղի մասին:
Վերջերս 24-ամյա հարձակվողն ասել է, որ ազգային թիմում իրեն ավելի հարմարավետ է զգում, քանի որ ակումբում ստիպված է ավելի շատ աշխատել։
«Ֆիորենտինայում» Վլահովիչն անցկացրեց իր կարիերայի լավագույն չորս ամիսները, այն ժամանակ նա խփեց 17 գոլ՝ լինելով միակ հարձակվողը: Ալեգրիի «Յուվենտուսում» նա խաղում էր դարպասից 70 մետր հեռավորության վրա, իսկ Մոտայի օրոք, իր իսկ խոսքերով, նա պետք է պաշտպանվի և անի իր աշխատանքը:
Խնդիրը, հարգելի Վլահովիչ, այն է, որ դու պետք է կարողանաս ֆուտբոլ խաղալ, բայց դու ֆուտբոլ խաղալ չգիտես։ Դու արժես 75 միլիոն եվրո, բայց ահավոր ես խաղում։ Եթե ցանկանում ես ինչ-որ բան ասել մարզչին, ասա նրա դեմքին, ոչ թե կողքից»,- Կասանոյի խոսքերն են մեջբերում ForzaJuve-ն: